Մաթեմատիկա

Պատմի՛ր «19» թվի մասին 

  1. Թիվը գրի՛ր տառերով.   
  2. Ներկայացրո՛ւ կլոր տասնյակի և միավորի գումարի տեսքով. 

19 =    10      +   

  1. Քանի՞ տասնյակ և միավոր ունի.           տասնյակ  և         միավոր
  2. Միանիշ է,  երկնիշ է (նշի՛ր ճիշտ պատասխանը)
  3. Զույգ է, կենտ է (նշի՛ր ճիշտ պատասխանը)
  4. Հարևան թվերն են.   
  5. Հաջորդող թիվն է.   
  6. Նախորդող թիվն է.
  7. Մեծացրո՛ւ 5-ով. 
  8. Փոքրացրո՛ւ 4-ով. 
  9. Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը. 

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

  1. Կազմի՛ր արտահայտություններ, որոնք արժեքը հավասար կլինի 19-ի. 

 Հաշվի՛ր հարմար եղանակով:

5 + 1+ 5=                6 + 9 + 4 =             8 + 4 + 6 =

7 + 8 + 3=                6 + 1 + 4=            3 + 9+ 7 =

5 + 2 + 5 =                2 + 3+ 8 =            9 + 1 + 2 =  

Լուծի՛ր խնդիրները: 

1.Անին կերավ   9 փքաբլիթ: Կարենը կերավ 7 փքաբլիթ: Նրանք միասին քանի՞ փքաբլիթ կերան։

Լուծում                                                                 

Պատասխան՝

2.Մի թիվ եմ մտապահել: Այն 9-ից մեծ է 4-ով:: 

Ի՞նչ թիվ  եմ մտապահել: 

Պատասխան՝

Համեմատի՛ր արտահայտությունները: Կետերի փոխարեն  դի՛ր համապատասխան նշան (< = >):

6 + 5 …. 12            14 –5…. 20-9         20 + 6 …. 30-3

10 + 8 …. 19            8 + 7….. 10 +6     21 + 2 …. 8+13 

Ամանորյա ներկայացում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում

Մասնակիցներ՝  Եվրոպական դպրոցի 1.2 դասարանի սովորողներ

Ժամկետը՝ Դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 13:00

Վայրը՝  «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

https://maps.app.goo.gl/DRvAdk7pyXMRFUfn9

Ներկայացում ՝ «Երկարագուլպա Պեպին»՝ ամանորյա ներկայացում

Պատասխանատու` Աննա Քոլոյան

Խնդիրներ՝

Ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում,
ստեղծագործական մտքի զարգացում (ռոդարիական հնարքներով աշխատանք)
Բնութագրելու, նկարագրելու հմտությունների զարգացում (կերպարների, հերոսների նկարագրում, բնութագրում)

Նկարագրությունը՝ 

  • Ճամփորդության նախապատրաստական փուլ
  • Ճամփորդական կանոնների քննարկում
  • Ճամփորդության ընթացքում սովորողները այցելում են թատրոն, դիտում են ներկայացումը:
  • Ճամփորդությունից հետո սովորողները տեսանյութի տեսքով կներկայացնեն իրենց տպավորությունները։

Անհրաժեշտ նյութեր՝

  • թվային միջոցներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
  • ճամփորդական ուսապարկ
  • սնունդ

Բարի գալուստ դպրոց

Նախագծի իրականացման օրը՝ սեպտեմբերի 14

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ

Միջավայրը՝ Եվրոպական դպրոց, գործունեությունը իրականցվում է հիմնականում բացօթյա միջավայրում կամ օդափոխված, բաց պատուհաններուվ դասասենյակում։

Անհրաժեշտ միջոցներ՝

Սովորողն իր հետ ունենում է՝

•Դիմակ, ախտահանիչ նյութեր
• Հողաթափեր

Ժամատախտակ՝

10:00- սովորողներին դիմավորում, ջերմաչափում

Նախագծի նպատակը՝ անմոռանալի առաջին օր դպրոցում

Նախագծի ընթացքը՝

1-ին մաս՝

. Երեխաները ծնողների հետ երաժշտության ներքո մտնում են բակ: Բոլորին հրավիրում ենք դառնալ շրջան: Մոցարտի երաժշտության ներքո ծափերով-դոփերով ողջունում ենք իրար (ծափ-ռիթմիկա)

2-րդ մաս՝
Տարբերակ 1-ին՝

Բակում ստեղծում ենք այսպիսի գծանկար, որտեղ սովորողները կավիճներով նկարում են իրենց դպրոցը

Տարբերակ 2-րդ՝ A3 ֆորմատի թղթերը սոսնձով ամրացնում ենք իրար և ստանում գնացք: Սովորողները նստում են ծալապատիկ և գուաշներով նկարում իրենք իրենց:

3-րդ մաս՝ սովորողներին բաժանում ենք «Բարի գալուստ» գրությամբ կեկսեր և անվանական փուչիկներ, նկարվում ենք նախապես պատրաստված թեմատիկ շրջանակներով:

4-րդ մաս՝ գնացք կազմած շրջում ենք դպրոցում, ծանոթանում միջավայրին

Անհրաժեշտ պարագաներ՝ «Բարի գալուստ» վերտառությամբ կեկսեր, բնական հյութեր, անվանական փուչիկներ, գուաշ, վրձին, ջրամաններ, գոգնոցներ, A3 ֆորմատի թղթեր, թղթե շրջանակ (նկարվելու համար), երաժշտական գործիք

Ձմեռային ճամբար

1 դասարան

Նախագիծ

Ձմեռային ճամբար

Ժամկետներ՝ դեկտեմբերի 25 – 29

Մասնակիցներ՝ 1_ին դասարանի սովորողներ

Նպատակ՝ 

  • ուսումնական, 
  • տոնական

Աշխատանքային ուղղություններ՝

      * Ամանորի վերաբերյալ խաչբառի կազմում և լուծում

* Ամանորյա տոնահանդես

* Երկրաչափական խաղալիքների պատրաստում

 * Ամանորյա խնդիրների կազմում և լուծում

Խաբուսիկ խնդիրներ

1 դասարան

Նախագիծ

Խաբուսիկ խնդիրներ

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբերի 2- 18

Մասնակիցներ՝  1_ին  դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • Սովորողների  մաթեմատիկական  գիտելիքների  կիրառումը իրական կյանքում
  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
  • Մաթեմատիկական գիտելիքները  առօրյա  կյանքում կիրառելու  կարողության ձևավորում։

Ընթացքը՝

  • «Խաբուսիկ խնդիրների», խաչբառերի, լաբիրինթոսների հավաքագրում և առաջադրում
  • Սովորողների կողմից տրամաբանական խնդիրների կազմում և լուծում
  • Սովորողները կլուծեն առաջադրանքները և արդյունքների մասին կպատմեն 

Արդյունքները՝

  • Սովորողների  ձեռք բերած գիտելիքների  ամրապնդում
  • Տրամաբանական մտածողության զարգացում

Օրինակներ`

Լուցկին նաև խաղալիք է

1 դասարան

Նախագիծ

1.Լուցկին նաև խաղալիք է

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Ապրիլի 1-ից 7-ը

Մասնակիցներ՝ 1_ին դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Լուցկու միջոցով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար թվացող  խնդիրների լուծման ընթացքը
  • Սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում

Ընթացքը՝

  • Լուցկու միջոցով խնդիրների կազմում և լուծում
  • Սովորողների կողմից տրամաբանական խնդիրների կազմում և լուծում
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրների, խաչբառերի, մոգական աղյուսակների, լաբիրինթոսների հավաքագրում և առաջադրում
  • Սովորողները կլուծեն առաջադրանքները և արդյունքների մասին կպատմեն 

Լուցկին նաև խաղալիք է

Առաջադրանք 1.

Նկարում պատկերված է`կով:Երկու լուցկի այնպես շարժի՛ր,որ որ կովը պտտվի մյուս  կողմ:

Առաջադրանք 2.

Շարժի՛ր  մեկ կամ երկու լուցկի այպես,որ ունենաս քառակուսի:

Առաջադրանք 3.

Տեղափոխի՛ր 2 հատիկ այնպես, որ ստացվեն 7 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 4.

Լուցկու հատիկներով կառուցված են 5 քառակուսի : Երկու  հատիկ տեղափոխելով՝ ստանալ 4 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 5.

Լուցկու հատիկներից կառուցված է տնակ: Երկու հատիկ տեղափոխել այնպես, որ տնակը շրջվի մյուս կողմը:

Առաջադրանք 6.

Երկու լուցկու հատիկ տեղափոխելով՝ ատանալ 4 հավասար քառակուսիներ: 

Առաջադրանք 7.

Բերված պատկերից հեռացրու՛ լուցկու չորս հատիկ, որ մնան 5 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 8.

Պատկերից տեղափոխի՛ր լուցկու չորս հատիկ այնպես, որ առաջանան 3 հավասարակողմ եռանկյուններ ( եռանկյունները կարող են միմյանց հավասարչլինել): 

14.05.2020

Դասի պլան

Մայրենի

4 դասարան

Տնային աշխատանքի ստուգում` (<<Շախմատ>> պատմել, 10 րոպե)

Դասի թեման` <<Երջանիկ խրճիթը>> (Ավետիք Իսահակյան)

• Տեղեկություն հաղորդել Ավետիք Իսահակյանի մասին (5 րոպե)

• Կարդալ, վերլուծել նոր նյութը (10 րոպե)

Լեզվական աշխատանք`

• Կրկնել <<Դերանուն>> թեման ( 5 րոպե)

Գրավոր աշխատանք`

• Տեքստից դուրս դերանունները և որոշել ուղիղ/թեք ձևերը։ (10 րոպե)

Տնային աշխատանք`

• <<Երջանիկ խրճիթը>> վարժ կարդալ

11.04.2020

Դասի պլան

4 դասարան

Մայրենի

• Ստուգողական թելադրություն`

<<Հորդառատ անձրև>> (25 րոպե)

• Աշխատանք բնագրի շուրջ`

Դուրս գրել պարզ ընդարձակ նախադասությունները։ Ընդգծել ենթական, ստորոգյալն ու լրացումները։ (15 րոպե)

28.04.2020

Դասի պլան

Մայրենի

4 դասարան

Դասի թեման`

• <<Հանելուկային մոլորակը>>(Վաչագան Սարգսյան)

• Պատասխանել դասի վերջում եղած հարցերին

• Կատարել բացատրական աշխատանք (20 րոպե)

Լեզվական աշխատանք`

● <<Շաղկապ>> (կրկնել, 10 րոպե)

Գրավոր աշխատանք`

• Վարժություն 4 ( տրված նախադասություններում կետերի փոխարեն տեղադրել անհրաժեշտ կապակցող բառերը, 10 րոպե)

27.04.2020

Դաաի պլան

Մայրենի

4 դասարան

Դասի թեման`

• <<Փոքրիկ Իշխանը>> (պատմել, 15 րոպե)

• Ուղղագրական թելադրություն (15 րոպե)

• Ուղղագրական արժեք ունեցող բառերից ընտրել 5_ը և կազմել բարդ նախադասություններ։ (10 րոպե)

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы