
Նախագծի իրականացման օրը՝ սեպտեմբերի 14
Նախագծի մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Միջավայրը՝ Եվրոպական դպրոց, գործունեությունը իրականցվում է հիմնականում բացօթյա միջավայրում կամ օդափոխված, բաց պատուհաններուվ դասասենյակում։
Անհրաժեշտ միջոցներ՝
Սովորողն իր հետ ունենում է՝
•Դիմակ, ախտահանիչ նյութեր
• Հողաթափեր
Ժամատախտակ՝
10:00- սովորողներին դիմավորում, ջերմաչափում
Նախագծի նպատակը՝ անմոռանալի առաջին օր դպրոցում
Նախագծի ընթացքը՝
1-ին մաս՝
. Երեխաները ծնողների հետ երաժշտության ներքո մտնում են բակ: Բոլորին հրավիրում ենք դառնալ շրջան: Մոցարտի երաժշտության ներքո ծափերով-դոփերով ողջունում ենք իրար (ծափ-ռիթմիկա)
2-րդ մաս՝
Տարբերակ 1-ին՝
Բակում ստեղծում ենք այսպիսի գծանկար, որտեղ սովորողները կավիճներով նկարում են իրենց դպրոցը
Տարբերակ 2-րդ՝ A3 ֆորմատի թղթերը սոսնձով ամրացնում ենք իրար և ստանում գնացք: Սովորողները նստում են ծալապատիկ և գուաշներով նկարում իրենք իրենց:

3-րդ մաս՝ սովորողներին բաժանում ենք «Բարի գալուստ» գրությամբ կեկսեր և անվանական փուչիկներ, նկարվում ենք նախապես պատրաստված թեմատիկ շրջանակներով:
4-րդ մաս՝ գնացք կազմած շրջում ենք դպրոցում, ծանոթանում միջավայրին
Անհրաժեշտ պարագաներ՝ «Բարի գալուստ» վերտառությամբ կեկսեր, բնական հյութեր, անվանական փուչիկներ, գուաշ, վրձին, ջրամաններ, գոգնոցներ, A3 ֆորմատի թղթեր, թղթե շրջանակ (նկարվելու համար), երաժշտական գործիք
