Լուցկին նաև խաղալիք է

1 դասարան

Նախագիծ

1.Լուցկին նաև խաղալիք է

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Ապրիլի 1-ից 7-ը

Մասնակիցներ՝ 1_ին դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Լուցկու միջոցով տեսանելի և ավելի հասկանալի դարձնել առաջին հայացքից դժվար թվացող  խնդիրների լուծման ընթացքը
  • Սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում

Ընթացքը՝

  • Լուցկու միջոցով խնդիրների կազմում և լուծում
  • Սովորողների կողմից տրամաբանական խնդիրների կազմում և լուծում
  • Հետաքրքրաշարժ մաթեմատիկական խնդիրների, խաչբառերի, մոգական աղյուսակների, լաբիրինթոսների հավաքագրում և առաջադրում
  • Սովորողները կլուծեն առաջադրանքները և արդյունքների մասին կպատմեն 

Լուցկին նաև խաղալիք է

Առաջադրանք 1.

Նկարում պատկերված է`կով:Երկու լուցկի այնպես շարժի՛ր,որ որ կովը պտտվի մյուս  կողմ:

Առաջադրանք 2.

Շարժի՛ր  մեկ կամ երկու լուցկի այպես,որ ունենաս քառակուսի:

Առաջադրանք 3.

Տեղափոխի՛ր 2 հատիկ այնպես, որ ստացվեն 7 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 4.

Լուցկու հատիկներով կառուցված են 5 քառակուսի : Երկու  հատիկ տեղափոխելով՝ ստանալ 4 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 5.

Լուցկու հատիկներից կառուցված է տնակ: Երկու հատիկ տեղափոխել այնպես, որ տնակը շրջվի մյուս կողմը:

Առաջադրանք 6.

Երկու լուցկու հատիկ տեղափոխելով՝ ատանալ 4 հավասար քառակուսիներ: 

Առաջադրանք 7.

Բերված պատկերից հեռացրու՛ լուցկու չորս հատիկ, որ մնան 5 հավասար քառակուսիներ:

Առաջադրանք 8.

Պատկերից տեղափոխի՛ր լուցկու չորս հատիկ այնպես, որ առաջանան 3 հավասարակողմ եռանկյուններ ( եռանկյունները կարող են միմյանց հավասարչլինել): 

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы