<<Մաս և ամբողջ>> նախագիծ

Նախագծի անվանում՝ <<Մաս և ամբողջ։ Կոտորակ։>>

Մասնակիցներ՝ _4_րդ դասարանի աշակերտներ

Առաջին սևագիր` _մայիսի 13

Ժամանակահատված՝ _մայիսի  3-18

Նպատակը՝

• Սովորողների մոտ առավել լավ բացահայել հետազոտական հմտությունները,

• իրականացնել տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում, տվյալների վերլուծություն և եզրահանգումների ձևակերպում, ինքնագնահատման կարողության բարձրացում, համագործակցման աշխատանքի հմտություն, , սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորում,

•Ամրապնդել մաթեմատիկական գիտելիքներն ու կիրառել կյանքում : 

Ընթացքը. 

Քանի որ 4-րդ  դասարանում սկսել ենք ուսումնասիրել թվի մաս, կոտորակ թեմաները և սովորողներն արդեն ունեն որոշակի գիտելիքներ կոտորակների վերաբերյալ, կարողնաւմ եմ հաշվել թվի մասը, կամ եթե տրված է մասը կարող են հաշվել թիվը, կանենք հետևյալ նախագիծը: Այս նախագիծը սովորողների մոտ կհիմնավորի կոտորակի իմաստը, կուսուցանի, թե ինչպես են առօրյա կյանքում հաշվում թվի մասը:

Աշակերտները տեսասահիկի միջոցով կներկայացնեն նյութը, կխոսեն, թե ինչպես պետք է գտնել թվի մասը, երբ հայտնի է թիվը։ Կներկայացնեն կանոնավոր և անկանոն կոտորակները։ Ինքնուրույն խնդիրներ կկազմեն, կլուծեն։ Տեսասահիկից բացի իրենց ձեռքի աշխատանքների միջոցով կներկայացնեն <<Կոտորակ>> թեման։

Անհրաժեշտ պարագաներ` 

1. Համակարգիչ

2. Համացանց

3. Մեկանգամյա օգտագործման ափսեներ

4. Ջրաներկ

5. Գունավոր թղթեր

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы