Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2- 18
Մասնակիցներ՝ 1.2 դասարանի սովորողներ
Առաջին սևագիր` մայիսի 12
Նախագծի նպատակը՝
•Տրամաբանական մտածողության զարգացում
•Սովորողների մաթեմատիկական գիտելիքների կիրառումը իրական կյանքում
•Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
•Մաթեմատիկական գիտելիքները առօրյա կյանքում կիրառելու կարողության ձևավորում։
Ընթացքը՛
•Երկրաչափական պատկերների, նրանց հատկությունների մասին քննարկումներ
•Առօրյա կյանքում տարբեր առարկաների բոլոր կողմերի երկարությունների (պարագծերի) չափում
•Սովորողներն իրենց ձեռքերով կպատրաստեն իրենց դուր եկած երկրաչափական պատկերը և կհաշվեն բոլոր կողմերի երկարությունների գումարը (պարագիծը):
•Սովորողները նաև կպարզեն, թե տվյալ երկրաչափական պատկերը ինչպիսի՞ բեկյալ է` բաց, թե փակ։
Արդյունքները՝
•Սովորողների ձեռք բերած գիտելիքների ամրապնդում
•Տրամաբանական մտածողության զարգացում
Անհրաժեշտ պարագաներ`
1. Փայտիկներ
2. Փափուկ կոնֆետներ
3. Տուփեր
4. Աղի ձողիկներ
5.Գդալներ
