Տարրական դպրոցի մաթեմատիկա առարկայի նպատակներն են`
սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական, լեզվական և ալգորիթմական մտածողություն, կռահելու կարողություն, սովորեցնել ձեռք բերած գիտելիքները և կարողությունները կիրառել տարբեր գործնական խնդիրներ լուծելիս, զարգացնել սովորողի ուշադրությունը, դիտողականությունը,հիշողությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, սերմանել վստահություն սեփական ուժերի նկատամբ:
Ուսումնական գործիքներ.
Էլեկտրոնային գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ, քանոն, մետր, ժամացույց, վայրկյանաչափ, հաշվեձողիկներ, դիդակտիկ նյութեր, համրիչներ:
Առաջին դասարան
Կրթական ընդհանուր խնդիրներ
Նպաստել երեխայի դպրոցական կյանքին ադապտացմանը, ծանոթացնել 20-ից փոքր բնական թվերի հետ, սովորեցնել դրանք գրել և կարդալ, դրանց հետ գումարման և հանման գործողություններ կատարել, թվերն օգտագործել հաշվում, համարակալում, չափում պահանջող կիրառական խնդիրներ լուծելիս և գործնական առաջադրանքներ կատարելիս, աղափար տալ երկրաչափական մարմինների և պատկերների մասին, սովորեցնել օգտվել պարզ աղյուսակներից:
Դաս 1.
Առարկաների հատկությունները (գույն,ձև, չափս, նյութ ):Առարկաների համեմատում ըստ գույնի, ձևի, նյութի, չափսի:
Դաս 2. Քառակուսի, եռանկյուն, ուղղանկյուն, շրջան:Խորանարդ, ուղղանկյունանիստ, գունդ, քառանիստ (եռանկյուն բուրգ), կոն, գլան:
Դաս 3.Առարկաների տարածական առնչություններ (վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ,միջև-մեջտեղը):
Հավաքածուների համեմատում զույգեր կազմելու միջոցով:Նույնքան, շատ, քիչ։Առարկաների միջև առնչություններ:Մեծ-փոքր, կարճ-երկար, հաստ-բարակ, նեղ-լայն:
Դաս 4.Առաջին տասնյակ
1 թիվը: 1 թվանշանը: Շրջան։
2 թիվը: 2 թվանշանը: Մարդու մարմինը:
3 թիվը: 3 թվանշանը: 3 թվի կազմությունը: Եռանկյուն, կողմերը,գագաթները:
4 թիվը: 4 թվանշանը: 4 թվի կազմությունը: 4-ի սահմանում գումարում և հանում: Քառանկյուն, կողմերը, գագաթները: Քառանիստ, նիստերը, գագաթները:
5 թիվը: 5 թվանշանը: 5 թվի կազմությունը: 5-ի սահմանում գումարում և հանում:
Դաս 5. 6 թիվը: 6 թվանշանը: 6 թվի կազմությունը: 6-ի սահմանում գումարում և հանում:
Թվերի հավասարությունը և անհավասարությունը:
7 թիվը: 7 թվանշանը: 7 թվի կազմությունը: 7-ի սահմանում գումարում և հանում: Շաբաթվա օրերը:
8 թիվը: 8 թվանշանը: 8 թվի կազմությունը: 8-ի սահմանում գումարում և հանում:
9 թիվը: 9 թվանշանը: 9 թվի կազմությունը: 9-ի սահմանում գումարում և հանում:
O թիվը: 0 թվանշանը: Զրոյի հատկությունները գումարման և հանման գործողություններում:
Դաս 6. Տասնյակ: 10 թիվը:
10-ի սահմաններում գումարում և հանում:
Կլոր թվեր: Կլոր թվերի անվանումները և գրառումը:
Թվերի համեմատումը:
Դաս 7. 20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումն առանց կարգային անցումների:
20-ի սահմանում թվերի գումարումն ու հանումը կարգային անցումներով:
Դաս 8. Մեծություններ: Դրանց չափումը (երկարություն, զանգված, տարողություն, ժամանակ): Չափման միավորներ. սանտիմետր,կիլոգրամ,լիտր, ժամ: Դրամ: Պարզ խնդիրների լուծում:
Երկրորդ դասարան
Ուսումնասիրել 20-ից մեծ երկնիշ և եռանիշ թվերը, դրանց համեմատումը, գումարման և հանման գործողությունները 1000-ի սահմանում, գաղափար տալ բազմապատկման և բաժանման գործողությունների մասին, շարունակել ծանոթացումը երկրաչափական մարմինների, պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, ձևավորել հարց ձևակերպելու կարողություն:
Դաս 9. Երկնիշ թվերի գումարումը և հանումն առանց կարգային անցումների:
Երկնիշ թվի կլորացումը մինչև մոտակա տասնյակը:
Երկնիշ թվերի գումարումն ու հանումը:
Դաս 10. Եռանիշ թվեր։ Հարյուրյակ:
Կլոր հարյուրյակների անվանումը և գրառումը: Եռանիշ թվերի համեմատումը. Եռանիշ թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:
Դաս 11. Հազարի սահմանում թվերի գումարումն ու հանումը:
Խնդիրների լուծում: Հայտնի և անհայ տվյալներ: Գծապատկերների , աղյուսակների օգտագործումը խնդիրների լուծման ընթացքում:
Դաս 12. Բազմապատկում և բաժանում։ Բազմապատկման տեղափոխական հատկությունը:
Բազմապատկում 1-ով և 0-ով:
Բազմապատկում 2-ով:
Դաս 13. Բաժանման գործողության իմաստը:
Զույգ և կենտ թվեր:
3-ով բազմապատկելու և 3-ի վրա բաժանելու աղյուսակ:
Դաս 14. 4-ով բազմապատկելու և 4-ի վրա բաժանելու աղյուսակ:
Մի քանի անգամ մեծացնելուն և փոքրացնելուն վերաբերող խնդիրներ:
5-ով բազմապատկելու և 5-ի վրա բաժանելու աղյուսակ:
6-ով բազմապատկելու և 6-ի վրա բաժանելու աղյուսակ:
Դաս 15. 7-ով բազմապատկելու և 7-ի վրա բաժանելու աղյուսակ:
8-ով բազմապատկելու և 8-ի վրա բաժանելու աղյուսակ:
9-ով բազմապատկելու և 9-ի վրա բաժանելու աղյուսակ:
Դաս 16. Առանց փակագծերի արտահայտություններում գործողությունների որոշման կարգը:
10-ով և 100-ով բազմապատկում և 10-ի և 100-ի վրա բաժանում:
Բազմապատկման զուգորդական հատկությունը: Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
Դաս 17.
Մեծություններ։ Երկարություն:Երկարության չափման միավորներ. սանտիմետր, մետր, կիլոմետր:
Զանգված.կշեռք, կիլոգրամ, գրամ:
Երրորդ դասարան
Ուսումնասիրել բազմանիշ թվերը, գործողությունները դրանց հետ, գործողությունների հատկությունները և ցույց տալ կիրառության օրինակներ, ծանոթացնել թվագրության ոչ դիրքային համակարգերի հետ, շարունակել ծանոթացումը երկրաչափական պատկերների, մեծությունների, դրանց չափման միավորների հետ, գաղափար տալ դատողության, ալգորիթմի, տվյալների, դրանց ստացման և մշակման մասին, ձևավորել գիտելիքներ և կարողություններ խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ:
Դաս 18. Քառանիշ թվեր: Հնգանիշ և վեցանիշ թվեր: Բազմանիշ թվի գրելը (թվանշաններով և տառերով) և կարդալը:
Թվային դասեր:
Դաս 19. Բնական թվերի համեմատումը:
Պատկերների համընկնելը: Պարզ պատկերները երկու հավասար մասի բաժանելը։
Շրջան: Շրջանագիծ: Բեկյալ: Բեկյալի երկարության հաշվում:
Դաս 20.Պարագիծ: Ծանոթ բազմանկյունների պարագծերի հաշվում:
Մակերես:
Դաս 21.
Թվաբանական գործողությունները բազմանիշ թվերի հետ:
Բազմանիշ թվերի գումարումը և հանումը:
Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:
Դաս 22. Եռանիշ և քառանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:
Դաս 23. Բազմապատկում 10-ով, 100-ով, 1000-ով (10.n) և բաժանում 10-ի, 100-ի, 1000-ի(10.n):
Կլոր թվերի բազմապատկումը և բաժանումը:
Դաս 24.Երկարության միավորների միջև կապերը:
Զանգվածի միավորների միջև եղած կապերը:
Դաս 25.Բազմանիշ թվերի բազմապատկումը միանիշ թվով:
Բազմապատկման գրառումը սյունակով:
Դաս 26.Բազմանիշ թվի բաժանումը միանիշ թվի վրա:
Բաժանման գրառումը <<անկյունով>>:
Դաս 27. Բազմապատկումը երկնիշ թվով:
Բազմապատկումը եռանիշ թվով:
Զույգ և կենտ թվեր.զույգ թվի կեսը գտնելը, թվի բազմապատիկ:

