Մաթեմատիկա 1 դասարան

  • Թվերը դասավորի՛ր աճման կարգով։
    16, 61, 75, 57, 77
    12, 98, 89, 88, 99,21

2․Քանի՞ տարբեր թվանշան ենք օգտագործում 23–ից 39 թվերը գրելու
համար։

3․Մաթեմատիկական խաչբառներ՝

simple-maths-worksheets-3

4․ Սեխը ծանր է դդումից, բայց թեթև է ձմերուկից: Ո՞րն է ամենամեծը:

5․ 5 օր առաջ սովորողները գնացին ճամփորդության: Շաբաթվա ո՞ր օրն են սովորողները գնացել ճամփորդության, եթե վաղը կիրակի է:

6․ Կենդանաբանական այգում ապրում են այնքան դեղին թութակ, որքան երկնագույն:
Երկնագույներն այնքան են, որքան կարմիրները:
Ընդամենը քանի՞ թութակ կա կենդանաբանական այգում, եթե կարմիրներն երեքն են:

7․ Ես գտնվում եմ 20 և 30 թվերի միջև: Եթե գումարես իմ թվանշանները, կստանաս 10:

8․ Լուցկու հատիկներով կառուցի՛ր հետևյալ պատկերը։ Այժմ, հեռացնելով 4 լուցկու հատիկ, ստացիր 5 քառակուսի։

5qarakusi1

9․ Արամը 3-ներով (3, 6, 9…) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 4-երով: Ո՞ր թվերը երկուսի մոտ էլ կան:

10․ 13 հոգի  պահմտոցի էին խաղում, նրանցից մեկը փակողն է :  Նա կարողացավ գտնել 9 հոգու: Դեռ  քանի՞  հոգու  նա պետք  է գտներ:

11․ Դավիթն ուներ մի քանի գնդակ: Հայրիկը նրան նվիրեց այնքան գնդակ, որքան նա ուներ, և Դավիթն ունեցավ 14 գնդակ: Քանի՞ գնդակ նվիրեց նրան հայրիկը:

Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы